Ավելի երանելի  է տալը, քան առնելը

Սիրելինե՛ր, Գործք առաքելոց 20։35-ում գրված է. «Ամեն բան ցոյց տուի ձեզ՝ որ այսպէս պէտք է
աշխատել, եւ տկարներին հոգ տանել, եւ Տէր Յիսուսի խօսքը յիշել, որ ինքն ասեց. Աւելի երանելի է տալը քան թէ առնելը»
: Այս խոսքերը մենք չենք գտնում չորս ավետարանների մեջ, բայց Պողոս առաքյալը գրում է Տեր Հիսուսի այս խոսքերը: Առաջին հա յացքից թվում է, թե խոսքը միայն նյութականի մասին է, բայց իրականում միայն նյութականի մասին չէ, այստեղ կա նաև հոգևոր կողմը։ Գործք. 20։33-35-ում ասվում է. «Ես ձեզանից մէկի արծաթին կամ ոսկուն կամ հանդերձին չ’ցանկացայ։ Դուք ինքներդ գիտէք, որ այս ձեռները վաստակեցին իմ պէտքը, եւ նորանց էլ՝ որ ինձ հետ էին»: Նյութականի մասով կարծում եմ ամեն ինչ պարզ է․ հիմա փորձենք հասկանալ երկրորդ իմաստը: «Մինակ ձեր անձերի բաներին մտիկ չտաք, այլ ամեն մէկն իր ընկերի բաներին էլ» (Փիլիպեցիս 2:4): Երբ մարդը իր շահն է փնտրում, նա միայն վերցնում է, իսկ երբ նաև դիմացինի
շահն է փնտրում, այդ դեպքում նա նաև տալիս է՝ հոգևոր առումով: Ամեն մի քրիստոնյա պետք է նայի՝ ինքը սիրում է տա՞լը, թե՞ վերցնելը։ Աստծու Խոսքն ասում է. երանելի է տալը, քան առնելը: Եթե մարդը պահանջկոտ է, նա միշտ պահանջում է, բողոքում՝չեկան, չօգնեցին ինձ: Նա ուզում է, որ միշտ իրեն օգնեն: Բայց մենք պետք է քննենք ու հասկանանք՝ արդյոք մենք սիրո՞ւմ ենք գնալ ու օգնել, թե՞ ուզում ենք, որ հիմնականում մեզ օգնեն, իսկ մենք հենց այնպես, դեպքից դեպք օգնենք։ Ամեն մի քրիստոնյա պետք է իր համար պարզի այդ հարցը։ Եթե մենք նայենք Հիսուսի օրինակին, կհասկանանք՝ Հիսուսը տվե՞ց, թե՞ վերցրեց, և մենք կտեսնենք, որ ոչ թե վերցրեց, այլ ամեն բան տվեց: Մարդկային հարաբերություններում շատ դժվար է շփվել այն մարդկանց հետ, ովքեր անընդհատ ուզում են քեզանից վերցնել, պահանջում են թեկուզ հասարակ հարցերում: Օրինակ՝ ուզում ես մեկին հանդիպել, ինքը ոչ մի կերպ չի հարմարվում ոչ մի ժամի ու օրվա, չի զիջում, որ հանդիպես։ Տեսնո՞ւմ եք, թե ինչքան դժվար է այդ մարդու հետ, քանի որ փոխզիջման չի գնում։ Իսկ մյուսը աշխատում է հարմարեցնել, որ հանդիպում տեղի ունենա։ Նա ասում է՝ ես կհարմարեցնեմ։ Նման մարդու հետ խնդիր չկա, շփումը շատ հեշտ է: Եկե՛ք խորհենք. մենք սիրում ենք տա՞լ, թե՞ առնել: Ես ի՞մ շահն եմ փնտրում, թե՞ դիմացինի: Եկե՛ք տեսնենք, թե ինչպես էր վարվում Տեր Հիսուսը: «Որովհետեւ գիտէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացաւ նա՝ որ հարուստ էր, որ դուք նորա աղքատանալովը հարստանաք» (Բ Կորնթ․ 8։9): Իհարկե, սա հոգևոր առումով է ասում: Նույն՝ Բ Կորնթացիս 5։21-ում ասվում է. «Որովհետեւ Աստուած նորան, որ մեղք չգիտէր, մեզ համար մեղք արաւ. որ մենք Նրա միջոցով Աստուծոյ արդարները լինենք»: Սա է Աստվածային բնու թյունը, որ երկրի վրա ոչ մեկից ոչինչ չպահանջեց։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր Որդուն տվեց, որպեսզի ով որ Նրան հավատա՝ հա վիտենական կյանք ունենա, փրկու թյուն ունենա, ազատվի մեղքի իշ խա նությունից ու հավիտենական դա տա պար տու թյունից։ Սերը ենթադ րում է տալ: Եթե ես միայն պահանջում եմ ու չեմ մտածում տալու մասին, դա նշանակում է, որ ես չեմ սիրում: Սերը արտահայտվում է տալու միջոցով։ Եթե ես ասեմ, որ սիրում եմ ու ոչինչ չտամ՝ դա չի կարող սեր լինել։ Աստծու սերը արտահայտվում է Հիսուս Քրիս տոսի շնորհքի միջոցով։ Աստված տվեց Իր Որ դուն, իսկ Նա Իր կամքով եկավ ու կյանքը դրեց մեզ համար։ Տեր Հիսուսը ոչնչի կարիք չուներ, բայց Նրա սերը ստիպեց, որ զոհվի մարդ կության փրկության համար: Մարդը ինչքան Աստծուն մոտենում է, այնքան աստվածայինն է արտահայտվում իր կյանքում: Իսկ անապաշխար մարդու կյան քում արտահայտվում է մեղքի կյանքը՝ եսասիրությունը, նախանձը, հպարտությունը, փառասիրությունը և այլն։ Բայց հոգևոր մարդու կյանքը մեղքի կյանքին հակառակ է։ Հոգևորը ուրախանում է տալուց, ոչ թե վերց նելուց: Ամեն մի քրիստոնյա պետք է քննի ու իմանա՝ կարո՞ղ է տալ, թե՞ միայն վերցնում է։ Երանելի է նա, ով ապրում է Աստծու կամքի մեջ, քանի որ նա լցվում է երկնային ուրախությամբ: Մենք պետք է ապրենք Հիսուսի կյանքով։ Նա ոչ մեկից ոչ մի բան չպահանջեց, չասաց՝ շնորհակալ եղեք ու գոհացեք ինձանից։ Եթե մենք սպասում ենք գովեստի ու շնորհակալության, ուրեմն մենք չենք սովորել տալ և ուզում ենք վերցնել: Աստծու հետ ապրող մարդը մարդկանցից սպասելիք չունի, նա իր հարցերը Աստծու հետ է լուծում: Պետք է մարդ մտերիմ լինի Աստծու հետ և իր հարցերը Նրա հետ լուծի։ Աստված թույլ է տալիս, որ մարդը հուսահատվի մարդկանց սպա սելուց ու իր հայացքը Տիրոջն ուղղի, Նրանից սպասի ու մտերմանա Նրա հետ։ Այս խոսքը նյութական առումով էլ նման է ցանելուն։ Երբ ցանում ես՝ ակնկալում ես, որ հնձելիս շատ ես հնձելու, մի ցորենի հատիկ ցանելով կարելի է հնձել երեսուն, վաթսուն կամ հարյուր հատիկ: Բայց ես այսօր ուզում էի, որ մենք տեսնեինք այս խոսքի մյուս կողմը, թե մենք ինչքան պահանջկոտ ենք, ինչքան նեղացկոտ, ինչքան ենք ուզում, որ մարդիկ մեզ տան: Մենք ուրախանո՞ւմ ենք, որ մենք տալիս ենք, թե՞ միայն ուրախանում ենք, երբ մեզ են տալիս: Աստծու Խոսքով ապրելը երանություն է։ Սուրբ Գրքում ամեն ինչի մասին գրված է։ Մենք կարդում ենք և սովորում ենք ընտանիքի, աշխատանքի և այլնի մասին: Եթե դու պահես Աստծու Խոսքը՝ կտեսնես, թե այն ինչպես է քեզ բարձրացնում: Տերը օգնի, որ մենք ճանաչենք Աստծուն, ապրենք Քրիս տոսի կյանքով և ուրախանանք, երբ կարողանում ենք օգնել ինչ-որ մեկին, կարողանում ենք տալ՝ թե՛ հոգևոր և թե՛ նյութական առումով: Գալու է մի օր, որ կանգնելու ենք Աստծու առաջ և լինելու ենք մենք, ու մեր ապրած կյանքը դրվելու է մեր առաջ։ Տա Աստված, որ մենք ապրենք Իր Խոսքի ու կամքի մեջ և սովորենք տալ, այլ ոչ թե միայն առնել:

                                                                                                                                            Գագիկ Բաղշյան

 

                                                           Բարի Լուր ամսաթերթ  Փետրվար, 2021թ., N 2 (123)