Ճշմարտություն խոսենք մեր սրտերի մեջ

Մենք մեր մեղքի բնության դեմ պայքարելու ու նրա արտահայտությունները քչացնելու նպատակ դնելու փոխարեն կարող ենք ավելի պարզ բան անել` մեր սրտերում ճիշտ խոսել: Երբ Նեեման ասորին բժշկության նպատակով գնացել էր Եղիսեի մոտ, մարգարեն նրան ասաց, որ պետք է յոթ անգամ Հորդանանում լողանա: Այս բանը նրան վրդովեցրեց, սակայն ծառաները նրան հետաքրքիր խոսք ասացին, թե՝ եթե մարգարեն մի դժվար բան ասեր, չպիտի՞ անեիր: Չէ՞ որ ասվածը հասարակ բան է, ինչո՞ւ չանել: Հիմա եթե մենք ենթադրում ենք, թե Աստված ասել է, որ պետք է կռվենք ու հաղթենք Գողիաթին, փարավոնին, մեր մեջ եղած նախանձին կամ հպարտությանը, դժվար բանի ենք մենք ձեռնամուխ լինում:

Աստված մեզ շատ պարզ ու հեշ բան է ասել` պետք է ուղղակի ճիշտ խոսել. «Տէ՛ր, ո՞վ պիտի կենայ քու
վրա նիդ մէջ, ան որ անմեղութեամբ կը քալէ, ու արդա րութիւն կը գործէ, և ճշմար տութիւն կը խօսի իր սրտին մէջ» (Սաղ. 15:1-2): Երբ Իսրայելը Եգիպտոսից դուրս էր եկել, բոլորն ապրում էին վրանների մեջ, սակայն մի հատուկ վրան կար, որտեղ Տիրոջ ներկայությունն էր: Եթե մենք մտնենք այն վրանի մեջ, ուր Տիրոջ ներկայությունն է, մենք կհանդիպենք Տիրոջ հետ (չեմ ասում տասը տարի հետո, այլ` մի քանի րոպե հետո), եթե ճշմարտություն խոսենք մեր սրտերի մեջ: Ո՞րն է այդ ճշմարտությունը, որ պիտի խոսենք ու չենք խոսում, և ո՞րն է այդ սուտը, որը խոսում ենք ու չարժեր խոսել: Եթե ճշմարտություն խոսենք մեր սրտերի մեջ, մենք կհայտնվենք Տիրոջ վրանում: Սիրելինե՛ր, ի՞նչ ենք մենք սուտ խո սում մեր սրտերի մեջ (փորձենք բացարձակ անկեղծ լինել, չէ՞ որ Աստծու առաջ ենք կանգնում): Տեսե՛ք, Աստված դժվար բան չի ուզում, սակայն մարդուն թվում է, թե ինքը մի շատ դժվար բան պիտի անի, որ Տիրոջը հանդիպի: Սակայն Սուրբ Գիրքն ասում է՝ «ով որ ճշմարտութիւն կը խօսի իր սրտին մէջ»:  Սիրելինե՛ր, հիմա մենք կփորձենք ճշմարտություն խոսել մեր սրտերի մեջ, որպեսզի հավատալով Աստծու խոսքին՝ հայտնվենք Աստծու վրանի մեջ: Ամեն բան պարզ ու հասկանալի լինելու համար ես կկարդամ ևս մի տեղ Աստվածաշնչից. «Ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, ու Տէրոջը բազուկը որո՞ւ հայտնուեցաւ: Քանզի անիկա անոր առջև մատաղատունկի պէս, և ծարաւուտ երկրէ ելլող արմատի պէս բուսաւ. անիկա կերպարանք կամ վայելչութիւն չունէր` որ անոր նայէինք, ոչ ալ այնպիսի երեւոյթ մը`որ անկէ ախորժէինք: Անիկա մարդոցմէ անարգուե ցաւ ու երեսէ ձգուեցաւ, եւ անկէ երես դարձնելու մարդու պէս եղաւ, անարգուեցաւ ու զանիկա չյարգե ցինք» (Ես. 53:1-3): Մի այլ պարզ բան է գրված նաև Հակոբոս առաքյալի թղթի 2-րդ գլխի 1-4 խոսքերում՝ այն մասին, որ եթե մեր ժողովարան մտնի մեկը՝ շքեղ հանդերձներով ու թանկարժեք զարդերով, նրան կառաջնորդենք դեպի լավագույն տեղը, իսկ այն մյուսին, որ ցնցոտիներով է, կթողնենք ոտքի վրա կանգնած կամ, առնվազն, կնստեցնենք դռան տակի աթոռին: Ստացվում է, որ հարուստ արտաքին ունեցողին հարգում ենք, իսկ աղքատին`ոչ: Ամբողջ հարցը սա է. ո՞վ հավատաց մեր տված լուրին…: Սա Եսայու մարգարեությունն է Քրիստոսի գալու մասին: «Տէրոջը բազուկը որո՞ւ հայտ նուեցաւ: Քանզի անիկա անոր (Հայր Աստծո) կա մարդոցմէ անարգուեցաւ ու երեսէ ձգուեցաւ, եւ անկէ երես դարձնելու մարդու պէս եղաւ, անաառջև մատաղատունկի պէս, և ծարաւուտ երկրէ ելլող արմատի պէս բուսաւ. անիկա կերպարանք կամ վայելչութիւն չունէր` որ անոր նայէինք, ոչ ալ այնպիսի երեւոյթ մը`որ անկէ ախորժէինք: Անիրգուեցաւ ու զանիկա չյարգեցինք»:

Սիրելինե՛րս, մենք ուզում ենք ճշմարտություն խոսել մեր սրտերի մեջ: Ասենք թե խոսում ենք մի երիտասարդ աղջկա հետ, որը բացարձակ անկեղծ է, ու նա պատմում է իր սրտի եղածը, թե ի՛նչ պետք է լինի, որ ինքն իրեն լավ զգա. հեղինակավոր եղբայրներն իրեն ուշադրություն դարձնեն, ինքը լինի աչքի ընկնող արտաքինով, ամուսնանա իր աչք դրած եղբոր հետ, ա՛յ, այդ ժամանակ երջանիկ կլինի: Նույնը կարելի է ասել եղբայրների մասին. ա՛յ, եթե այն գեղեցիկ քույրն իրեն ուշադրություն դարձներ, լավ աշխատավարձով աշխատանք ունենար, մի ճոխ մեքենա վարեր, այդ դեպքում երջանիկ կլիներ: Հիմա, սիրելինե՛րս, անկեղծորեն ձեր սրտերը քննե՛ք ու տեսե՛ք, թե ձեզնից քանիսն են այդպես մտածում: Եկե՛ք անկեղծ լինենք և ասենք, որ մենք բոլորս էլ մեղավոր մարդ ենք, ու այդպիսի մտքերը մեզ խորթ չեն եղել, սակայն օրերից մի օր անկեղծ խոսել ենք մեր սրտերի մեջ… Սա ի՞նչ է նշանակում: Թող Աստված ների այն
խոսքերի համար, որ հիմա պետք է ասեմ: Ասենք՝ մի տեղ հավաքված ենք, և Հիսուսը ներս է մտնում: Մենք Նրան ասում ենք. «Չենք ուզում Քո երեսը տեսնել, մենք Քեզ արհամարհում ենք: Ներս մի՛ մտիր, դո՛ւրս արի կամ էլ դռան մո՛տ նստիր»: Հիսուսն ասում է. «Ես եմ կյանքը», իսկ մենք Նրան պատասխանում ենք. «Ի՞նչ ես խոսում, դու ի՞նչ կյանք ես: Դու սուտ ես ասում, դու ինչպե՞ս կարող ես լինել մեր կյանքն ու ուրախությունը: Մենք գիտենք, թե մեր կյանքը որն է»: Մենք Նրան բացարձակ արհամարհում ենք, չենք ընդունում որպես կյանք: Ինչ քան որ մարդը սրտանց հավատում է, որ եթե ինքն այսինչ մեկի հետ ամուսնանա, այսինչ պաշտոնն ունենա, այնինչ մեքենան վարի՝ երջանիկ կլինի, ճիշտ այդքան էլ սրտանց արհամարհում է Հիսուսին որպես երկնքից իջած կյանք: Վանաձորում մի ընտանիք բաժանվել էր: Երբ խոսում էինք եղբոր հետ, եղբայրը շատ վշտացած պատմում էր, որ ամուսիններից մեկը մի օր տեսիլք էր տեսել. հավաքույթի ժամանակ մեկը ցանկանում է մտնել դահլիճ, սակայն հերթապահները նրան ներս չեն թողնում, այդ անձնավորությունն էլ վիրավորվում է ու հեռանում: Նա վազում է այդ անձնավորության հետևից, որ հետ բերի, ու երբ հասնում է նրան ու ձեռքից բռնում թեքում է դե պի իրեն, տեսնում է, որ Հիսուսն է: Ասում են, որ այդ տեսնողը խիստ վախեցել էր, սակայն եթե խորը քննում ենք, թե ինչո՛ւ դուրս արեցին Հիսուսին, ստացվում է, որ իրենց սրտերում ճշմարտություն չեն խոսում: Նրանց համար կյանքը իրենց անձի փառքն է, ոսկեղենն ու թանկարժեք ակնեղենը, պաշտոնն ու շքեղ մեքենաները: Պատմում են, որ Հոլանդիայում մի քարոզիչ ժամուկես խոսել է այն մասին, թե Աստված իրեն ինչ մեքենա է տվել: Բայց որ Աստված որպես կյանք մեզ Իր Որդուն է տվել, դա արժեք չէ, և Նա կատարելապես արհամարհված է: Մենք Նրան ոչ միայն անարգում ենք ու չենք հարգում, այլև ընդհանրապես ոչնչի տեղ չենք դնում: Սիրելինե՛րս, եթե մեզ թվում է, թե Որդուն անարգում ենք, բայց Հորը հարգում ենք՝ սխալվում ենք: Սուրբ Գիրքն ասում է, որ Որդուն արհամարհելով հնարավոր չէ Հոր մոտ գնալ: Սուրբ Գրքում Հիսուսն Ինքն էր ասում, որ Ինքն է դուռը, և ով որ դռնով չի մտնում, նա գող է ու ավազակ: Հիսուսի ծննդից 600 տարի առաջ է գրվել Եսայու մարգարեությունը, որն էլ ցույց է տալիս, որ Աստված գիտեր, թե ինչ վերաբերմունք են ցույց տալու Իր Որդուն. «Ո՞վ հաւատաց մեր տուած լու րին, ու Տէրոջը բազուկը որո՞ւ հայտնուեցաւ: Քանզի անիկա անոր առջև մատաղատունկի պէս, և ծա րաւուտ երկ րէ ելլող արմատի պէս բուսաւ. անի կա կերպարանք կամ վայելչութիւն չունէր` որ անոր նայէինք, ոչ ալ այնպիսի երեւոյթ մը` որ անկէ ախորժ էինք: Անիկա մարդոցմէ անարգուեցաւ ու երեսէ ձգուեցաւ, եւ անկէ երես դարձնելու մարդու պէս եղաւ, անարգուեցաւ ու զանիկա չյարգեցինք» (Ես.53:1-3): Թվում է, թե ամեն ինչ շատ պարզ է գրված` Հիսուսը գալու է ու ասի. «Զավա՛կս, Ես եմ ճշմարիտ կյանքը, Ես եմ քո ուրախությունն ու հարստությունը, քո հոգին կկշտանա միայն այն դեպքում, երբ որ Ինձ հետ ընթրիք անես», իսկ դու երես ես դարձնում Նրանից՝ մտածելով, թե էս ինչ հեքիաթներ է պատմում. «Ի՞նչն ես դու… ես գիտեմ, թե ո՛րն է իմ կյանքը. դա իմ փառքն է, իմ դիրքը մարդկանց մեջ»: Այսինքն՝ մինչև վերջ բացարձակ արհամարհում ենք: Եվ այդքանից հետո ասում ենք, որ այս բանն ենք խնդրել՝ Նա չի տվել, այնինչ հարցով ենք դիմել՝ Նա չի օգնել… Սիրելի՛ եղբայրներ, քույրեր, Աստված մեզնից մեծ կամ դժվար բան չի ուզում, Նրա ուզածը միայն մի բան է, որ Իր ուղարկած Որդու խոսքերին հավատանք, չարհամարհենք Նրան: Աստված ուզում է, որ մենք մեր սրտերի մեջ ճիշտ խոսենք, ասենք. «Ներողություն, Տե՛ր Աստված, որովհետև ես մինչև հիմա անվերապահորեն հավատացել եմ, որ իմ կյանքը իմ փառքն է, իմ դիրքը մարդկանց մեջ: Արհամարհել եմ Քո Որդուն, ըստ արժանվույն չեմ ընդունել Նրան: Հիմա ես խոստովանում եմ, որ երես եմ դարձրել Նրանից»: Սիրելի՛ եղբայրներ, քույ րեր, չմտածե՛ք, թե Աստծուն հանդի պելը շատ դժվար է: Ո՛չ, հազար անգամ ո՛չ… եթե մենք Հիսուսին չարհամարհենք, Տիրոջ խոսքը լսենք ու ենթարկվենք, խոստովանենք, որ մեր ադամական հավատքն ու մեր զգացմունքները, որոնցով առաջնորդվում ենք՝ սուտ են, կհանդիպենք Աստծու Որդուն, որն է իրական Կյանքը: Եթե Նա թակում է մեր սրտի դուռը, ապա պիտի բացենք ու ասենք. «Ե՛կ, Հիսո՛ւս, ես ուզում եմ ներողություն խնդրել Քեզնից, որ արհամարհել եմ, Քեզնից դուրս կյանքի եմ հավատացել և հիմա էլ հավատում եմ, բայց օգնի՛ր ինձ հաղթահարել իմ թերահավատությունը: Քո Սուրբ Հոգով օգնի՛ր, որ իմ հոգու աշխարհում հրաշք տեղի ունենա, որ ես հավատամ՝ Դու ես երկնքից իջած հացը: Ես հանձնվում եմ Քո ձեռքերի մեջ, Դու ես իմ հավիտենական կյանքը»:

Մենք բոլորս մեր սրտերում կարող ենք այս աղոթքն անել: Մեր նախանձին, մեր չարբնությանը չենք կարող հաղթել, բայց մեր սրտում կարող ենք ընտրություն անել, որոշում կայացնել և ասել. «Տե՛ր Աստված, ուզում եմ հավատալ, օգնի՛ր իմ թերահավատությանը: Ուզում եմ հավատքը որպես պարգև ինձ տաս, ուզում եմ, որ իմ հոգու աշխարհը Քո կամքի համեմատ վերանորոգես: Ես հանձնվում եմ Քեզ: Խոստովանում եմ, որ մինչև հիմա իմ սրտում սուտ եմ խոսել, իրականում Քեզ արհամարհել եմ, բայց հայտարարել եմ, որ քրիստոնյա եմ: Պաշտում եմ Քեզ:

 Փոխա նակ վազելու ներքին սենյակս, որ Քո մեղմ ձայնը լսեմ՝ վազել եմ այնտեղ, որտեղ մի չնչին
մարդկային փառք է եղել: Ուզում եմ, որ իմ ականջները չլսեն ոչ մի շշուկ ու ոչ մի ծափ, որ իմ հոգին գաղտուկ տեղը քեզ հետ զրույց անի: Հիմա ուզում եմ ճիշտ խոսել»: Ով որ իր սրտում ճշմարտություն կխոսի, կհայտնվի Աստծու վրանի տակ ու կհանդիպի Հիսուսին…

Հրայր Ամիրբեկյան

Մայիս 2019., N 5 (111)