Հովիվը

«Եւ երբոր իր ոչխարները դուրս է հանում, «Եւ երբոր իր ոչխարները դուրս է հանում,
նորանց առաջից գնում է, եւ ոչխարները նորանց առաջից գնում է, եւ ոչխարները
գնում են նորա ետեւից. որովհետեւ նորա
ձայնը ճանաչում են: Բայց օտարի ետեւից ձայնը ճանաչում են: Բայց օտարի ետեւից
չեն գնում. այլ նորանից փախչում են, որով չեն գնում. այլ նորանից փախչում են, որովհետեւ օտարների ձայնը չեն ճանաչում»: հետեւ օտարների ձայնը չեն ճանաչում»:
Հովհ. 10:4,5

Մերձավոր արևելքում ճանապարհորդող զբոսաշրջիկը մի անգամ կիսվեց իր դիտարկումներով: Նա պատմեց այսպիսի պատմություն: «Երեք հոտեր, որոնց արածեցնում էին տարբեր հովիվներ, ջուր խմելու գնալիս խառնվեցին: Այդ ժամանակ ես մտածեցի, որ հովիվների համար շատ դժվար կլինի իրենց ոչխարներին գտնելն ու իրենց հոտերի մեջ տանելը: Արդյոք կարո՞ղ են նրանք տարբերել իրենց ոչխարներին: Երբ ոչխարները խմեցին, հովիվներից մեկը կանչեց իր ոչխարներին, և նրանք անմիջապես հավաքվեցին այդ հովվի մոտ, հետո երկրորդ հովիվը կանչեց իր ոչխարներին, և դրանք նույնպես հավաքվեցին նրա մոտ: Այդ ժամանակ ես խնդրեցի երրորդ հովվին, որպեսզի նա ինձ թույլ տա կանչել իր ոչխարներին: Ես հարցրի հովվին. «Արդյո՞ք քո հոտի ոչխարները արձագանքում են միայն քո կանչին»: «Բացառություն կարող է լինել միայն հիվանդ ոչխարը, առողջները չեն գնա ուրիշների ետևից»:

Օտար մեկին հետևելը վտանգավոր է: Եկեք ետ կանգնենք նրանցից, ովքեր խոստանում են ինչ-որ հրապուրանք, բայց իրականում խաբում են: Ո՛չ փիլիսոփայությունը, ո՛չ գիտությունը ընդունակ չեն պարգևելու իսկական ուրախություն: Միայն Հիսուս Քրիստոսն է ընդունակ դրան: Եթե հավատացյալը հետևում է Հիսուս Քրիստոսին, ապա դա վկայում է նրա հոգևոր առողջության մասին: Եթե մենք նկատում ենք, որ հետևում ենք ինչ-որ ուրիշ բաների, ապա պետք է դառնանք Տիրոջը և հետևենք Նրան:

Նոյեմբեր, 2009թ., N 5 ( 5 )