Մեր երիտասարդությունը դա չգիտի

Ստալինյան ահաբեկության օրերին նախկին Սովետական Միությունում մարդկանց, հատկապես քրիստոնյաների Ստալինյան ահաբեկության օրերին նախկին Սովետական Միությունում մարդկանց, հատկապես քրիստոնյաների համար ծանր ժամանակ էր. նրանք, չենթարկվելով աթեիստական աստվածամերժ օրենքներին, մնում էին Աստծուն հավատարիմ եւ այդ իսկ պատճառով ենթարկվում էին ծանր հալածանքների ու հետապնդումների: Ռուսաստանում նրանց համարում էին մահվան դատապարված անօգնական գառներ:

Այս պատմությունը Պյոտրի մասին է` Ժիտոմիրկայի շրջանի Լյուբանայից: 1950-ականներին նա ծառայում էր բանակում: Պյոտրը նույնպես, ինչպես այդ ժամանակվա շատ քրիստոնյաներ, դատվեց. նրան համարեցին ազգի երդվյալ թշնամի ու հայրենիքի դավաճան: Եկավ դատավճռի օրը: Դատարանը նրան տվեց վերջին խոսքի հնարավորություն, նա խիզախ վկայեց Աստծո սիրո և Հիսուսի փրկության մասին: Դատարանը կայացրեց իր որոշումը. «Պատժի բարձրագույն չափ` գնդակահարություն»: Նախքան գնդակահարությունը մի քանի հոգի, ցանկանալով Ստալինին ապացուցել իրենց հավատարմությունը, սկսեցին դաժան մեթոդներ կիրառել «համառ աղանդավորին վերադաստիարակելու համար»: Դատից հետո բանտախցում անմիջապես սկսվեցին տանջանքներն ու սպառնալիքները: Ստիպում էին հանել վերնահագուստը (այդ ժամանակ աշուն էր և շատ ցուրտ), հրաժարվել Աստծուց, օգտագործում էին այդ ժամանակվա ամենուր տարածված և կիրառվող տանջանքի տեսակը, որին ոչ բոլորն էին դիմանում` ձեռքի մատները դնում էին դռան արանքում և սկսում սեղմել: Եղունգների տակից արյուն էր գալիս, իսկ տանջողներն անընդհատ հարցնում էին. «Կհրաժարվե՞ս քո սկզբունքներից, կուրանա՞ս քո Աստծուն»:

Պյոտրը որոշեց մինչև մահ Աստծուն հավատարիմ մնալ: Մի քանի անգամ այնպես ծեծեցին, որ արնաշաղախ եղավ ու կորցրեց գիտակցությունը: Հետո վրան ջուր լցրեցին և, տեսնելով, որ ոչինչ չի ազդում երիտասարդի վրա, հագցրին ձեռնաշղթաները, որպեսզի տանեն գնդակահարելու: Ձեռնաշղթաները շատ ամուր էին սեղմում ձեռքերը, ժամանակը երկարում էր, ձեռքերն անզգայացան ու սկսեցին սևանալ: Աշնանային ցուրտն ավելի էր ուժեղացնում տանջանքները:

Հետո հանեցին հագուստները, թողեցին միայն ներքնաշորերը և նստեցրին բեռնատարի թափքը, որպեսզի տանեն գնդակահարման վայրը: Այդ ժամանակ Պյոտրը 19 տարեկան էր: Կյանքը նրա համար դարձավ դաժան և արժեզրկվեց: Նրա մոտ ցանկություն առաջացավ` ինչքան հնարավոր է հեռու փախչել այդ անտանելի տանջանքներից:
Զինվորականները ցուցադրական գնդակահարություն, էին կազմակերպել: Զինվորական շարասյան առջևից դեպի մոտակա անտառ էին գնում երկու մարդատար զինվորական ավտոմեքենա` հրամանատարական խմբով, որոնցից մեկում զորամասի հրամանատարն էր: Նրանց հետևում էին բեռնատարները` կարմիրբանակայիններով: Բեռնատարներից մեկում նստած էր Պյոտրը, նրա շուրջը` ավտոմատավորները: Բեռնատարում նաև մի հաստոցավոր գնդացիր կար: Երբ մտան անտառ, Պյոտրին իջեցրին ու ստիպեցին, որ փոս փորի, բայց նա հրաժարվեց:

– Փորի՛ր,- ասացին նրան,- փորիր-հասիր ջրին, որ մենք խմենք:
– Այստեղ ջուր չկա, իսկ եթե ուզում եք ջուր խմել, ինձ դույլ տվեք, և ես գյուղից ձեզ համար ջուր կբերեմ,-պատասխանեց Պյոտրը` հասկանալով, թե ինչի մասին է խոսակցությունը:
Այդ ժամանակ հրամանատարը փոսը փորել հրամայեց երկու զինվորի: Պյոտրը մոտեցավ նրանց և ասաց.
– Մի՛ տանջվեք, շատ խորը մի փորեք, այստեղ միայն իմ մարմինն է լինելու, իսկ ես երկնքում կլինեմ:
Նա այդ ժամանակ արդեն հրաժեշտ էր տվել երկրին: Բայց զինվորները նրան չպատասխանեցին ու շարունակեցին փորել: Փոսի մի կողմում դրեցին գնդացիրը, մյուս կողմում կանգնեցրին Պյոտրին` մեջքով դեպի փոսը: Բայց նա հրաժարվեց մեջքով կանգնել և կանգնեց դեմքով, կուրծքը դեպի գնդացիրն ու ասաց.
– Ո՛չ, ես ուզում եմ ուղիղ նայել մահվանը:
Հրամանատարությունը լուռ համաձայնվեց: Զինվորներն ու հրամանատարները պատրաստ կանգնեցին փոսի մյուս կողմում: Զինվորներից մեկը ձեռքում պահել էր երկու կարմիր դրոշակ: Հնչեց հրամանը. «Ուշադրությո՛ւն»: Զինվորը բարձրացրեց դրոշակները.
– Ազգի դավաճանի վրա կրակե՛լ:
Զինվորը կտրուկ իջեցրեց դրոշակները:

Մռայլ աշնանային անտառում դղրդյուն լսվեց. կրա կոցն ուղղված էր երիտասարդի կրծքին, որն անվախ դիմավորեց իր մահը: Հրաձգության ժամանակ նա զգաց, թե ինչպես օդի ուժեղ շիթը իր կրծքին փչեց, և նա նույնիսկ մի քիչ հետ թեքվեց, տատանվելով այս ու այն կողմ դրեց ոտքերը, իսկ հետո նորից կանգնեց իր տեղը: Անտառում մեռյալ լռություն տիրեց: Բոլորը շունչները պահել էին. ինչո՞ւ Պյոտրը չի ընկնում, չէ՞ որ նա ազգի թշնամի է, ինչո՞ւ է կանգնած, նրա վրա մի ամբողջ կրակահերթ է արձակվել: Պյոտրի նկատմամբ դատապարտողների ունեցած ատելությունը աստիճանաբար փոխվեց զարմանքի, գաղտնի հարգանքի և խոնարհման` հանդեպ նրա, ով իրենցից արդար ու մաքուր է:

Պյոտրն ինքը նույնպես զարմացած էր. ինչո՞ւ է կանգնած սպասում մահվան, բայց մահ չկա:
Չգիտես ինչու փամփուշտներն իրեն չէին դիպել: Դուրս գալով քարացած վիճակից, ամոթից ու պարտությունից կարմրած` հրամանատարը կատաղած հրամայեց կրկնել հրաձգությունը: Արդյունքը նույնն էր: Պյոտրը մնաց իր տեղում կանգնած: Սա կրկնվեց երրորդ անգամ: Թշնամիներն ու տանջողները դեռ ապշած նայում էին նրան: Հրամանատարներից մեկը վերցրեց հրացանը, մոտեցավ դատապարտվածին և այնպես խփեց, որ նա կորցրեց գիտակցությունը:
Իսկ թե ինչ եղավ հետո` Պյոտրը չի հիշում: Ուշքի գալով ցավից` նա բացեց աչքերը, տեսավ, որ պառկած է զորամաս վերադարձող բեռնատարի թափքում: Ցավացող գլխից արյունը գալիս, լցվում էր աչքերը: Վերջապես հասան զորամաս: Ինչ-որ մեկը հրամայեց, որ սառը ջուր բերեն, և նրան ստիպեցին լվանալ արյունը: Ցրտից նա այնպես սառեց, որ ամբողջ մարմինն սկսեց դողալ: Նրա յուրաքանչյուր քայլը ցավից դժվարանում էր: Հիմա նա ավելի շատ էր ուզում մեռնել, մեռնել, որպեսզի էլ չտեսնի այս ամենը, չկրի այս տանջանքները…
Զորամասի մոտ բարձր լարման տրանսֆորմատոր կար, որից չորս հաստ հոսանքալարեր էին դուրս գալիս, իսկ շուրջը ոչ շատ բարձր ցանկապատ էր, որն անցնելը հեշտ էր: Պյոտրը մտածում էր վազել այդ տրանսֆորմատորի մոտ, ձեռքերով բռնել այդ լարերից և մի վայրկյանում մեռնել բարձր լարումից: Այդ ժամանակ կվերանա ցավը, տանջող ցուրտը: Բայց դրանից առաջ ուզում էր վերջին անգամ
աղոթել: Հեշտ մահվան ցանկությունն ավելի ու ավելի էր մեծանում, բայց ինչպե՞ս այն իրականացնել: Ուշ գիշեր էր: Նրան փակել էին ինչ-որ սենյակում, որտեղ նրան հսկում էր մի զինվոր: Աթոռին նստած երիտասարդ պահապանը պայքարում էր քնի դեմ: Վերջապես գլուխն ընկավ կրծքին, և նա խորը քնեց:
Դուռը հեշտությամբ բացվեց, Պյոտրն արագ դուրս եկավ փողոց: Անտեսելով ցավը` նա արագ ընթացավ դեպի անտառ: Շատ երկար վազելուց հետո սկսեց շոգել: Վերջապես կանգնեց անտառի մոտ ու սկսեց աղոթել: Ամբողջ հոգով աղոթում ու խնդրում էր Աստծուն, որ ներվի իր` ինքնասպանություն գործելու մեղքը: Ջերմագին աղոթքից հետո նա վերադարձավ` հաստատ վճռելով գործը ավարտին
հասցնել: Պյոտրը թռավ ցանկապատի վրայով, մոտեցավ էլեկտրական տրանսֆորմատորին, ձեռքերը կտրուկ դեպի վերև բարձրացրեց և բռնեց էլեկտրալարերը: Նա սպասում էր, որ էլեկտրական ուժեղ հարված կլինի, բայց, ի զարմանս իրեն, հազիվ զգաց թեթև ծակծկոցներ, որոնք հասան միայն արմունկներին: Մտածելով, որ դրանք անհրաժեշտ լարերը չեն, նա արագ բռնեց մյուս երկուսից, բայց արդյունքը նույնն էր, մահը չկար: Զարմացած Պյոտրը դեռ երկար ժամանակ կանգնեց տրանսֆորմատորի մոտ` ի վիճակի չլինելով շարժվել տեղից: Այդ ժամանակ նա հասկացավ, որ Աստված իրեն թույլ չի տալիս մեռնել: Խոնարհաբար ենթարկվելով Աստծո կամքին և իր ծանր ճակատագրին` նա ամեն ինչի համար փառք տվեց Աստծուն, հետո ներում խնդրեց Նրանից, վերադարձավ սենյակ` իր պահապանի մոտ: Սենյակում մենակ մնացած զինվորը մի անկյունից մյուսն էր գնում` չհամարձակվելով դուրս գալ և զեկուցել փախուստի մասին, որովհետև հասկանում էր, որ իր պատիժն անխուսափելի է: Հանկարծ ներս մտավ Պյոտրը: Պահապանը զարմանքից լայնացած աչքերով նայեց Պյոտրին, իսկ հետո, ուշքի գալով, հարձակվեց նրա վրա.
– Ի՞նչ արեցիր, ինչո՞ւ փախար:
Պյոտրը պատասխանեց.
– Իսկ դու ինչո՞ւ էիր քնել: Քեզ դրել էին հսկելու, ուրեմն` հսկեիր:
– Դե լավ, կամաց, նայիր` ոչ ոք չիմանա:
Այս պատմությունն ավարտվեց նրանով, որ հաջորդ օրը
Պյոտրին ուղարկեցին բանտ: Կրելով նշանակված պատիժը` նա վերադարձավ ընտանիք և ուրախ էր, որ Աստված իր
հետ էր այդքան երիտասարդ հասակում կրած փորձությունների ժամանակ:
Այսպիսի դաժան պատմություններ սովետական շրջանում շատ են եղել, բայց դրանք բոլորը հնարավոր չէ հավաքագրել: Շատ հավատարիմ քրիստոնյաներ արդեն իրենց գործերն իրենց հետ տարել են Հավիտենություն` սպիտակ գահի մոտ, որտեղ թագավորում է Հավիտենական Թագավորը` Աստված, Ով կպարգևատրի արժանիներին իրենց գործերի համեմատ: Այսօր եղբայր Պյոտրը ապրում է Իսրայելում: Նրան տվել են «աշխարհի արդարը» անունը:

                                                                                                                                                           ՛՛Вiдвага” N 7-8, 2007 г.

                                                                                                          Բարի լուր /Հունվար, 2010թ., N 1 (7)