<< Մինչդեռ ինք շատ հեռու էր... >> Ղուկաս 15։20

 «Մինչդեռ ինք շատ հեռու էր, հայրը տեսավ զանիկա ու գութը շարժեցավ եւ վազելով՝ անոր պարանոցին վրայ ու գութը շարժեցավ եւ վազելով՝ անոր պարանոցին վրայ ինկավ ու համբուրեց զանիկա»։ ինկավ ու համբուրեց զանիկա»։
Ղուկաս 15։20

Բանտից ազատվելուց հետո նախկին բանտարկյալը գնացքով տուն էր վերադառնում։ Որքան մոտենում էր տանը, այնքան ինչ-որ անհանգստություն էր համակում տղային։ Նա ամաչում էր, որ իր ծնողներին շատ էր վշտացրել։ Այն պահից, երբ նա թողեց տունը և կապերը խզեց ծնողների հետ, շատ ժամանակ էր անցել։ Նա հանցանք էր գործել, դատվել ու բանտարկվել։ Այժմ նա տանջվում էր այն մտքից, որ արհամարհել էր ծնողների սերը։ Եվ, այնուամենայնիվ, նա մի փոքր հույս ուներ, որ նրանք ներել են իրեն։ Սակայն նա չէր ուզում ծանրաբեռնել նրանց, քանի որ շատ հաճախ էր բարկացրել։ Դրա համար էլ նախօրոք նրանց նամակ էր գրել խնդրանքով՝ տան մոտ լվացքի պարանին սպիտակ թաշկինակ կախել, եթե համաձայն են ընդունել իրեն։ Իսկ եթե թաշկինակը չլինի, ապա նա ստիպված կլինի թափառել աշխարհով մեկ։

…Անհանգստությունն աճում էր։ Ահա ուր որ է կերևա նրա տունը։ Նա վեր ցատկեց ու սկսեց ուշադիր նայել պատուհանից։ Արդյոք այնտեղ կա՞ թաշկինակ։ Նա սկսեց կասկածել։ Եվ ահա թաշկինակի փոխարեն նա տան մոտ կախած մեծ սպիտակ սավաններ տեսավ։ Արցունքներ հոսեցին նրա աչքերից։ Ծնողները դեռ սիրում ու սպասում են իրեն։ Կարո՞ղ ենք արդյոք հասկանալ այն մարդու զգացմունքները, որը վերադառնում է տուն, ուր իրեն սպասվում է ներում և ծնողների բարեհաճ ընդունելությունը։ Մեզնից յուրաքանչյուրը ներման կարիք ունի։ Աստված ուզում է ընդունել յուրաքանչյուրին։ Նա լեցուն է կարեկցանքով և սպասում է մեզ, որ դուրս գա մեզ ընդառաջ ¥ինչպես դա արեց անառակ որդու հայրը¤, որպեսզի ընդունի մեզ և փրկություն պարգևի։ Ընթերցո՛ղ, դիմի՛ր Նրան հենց հիմա։

                                                                                               Բարի Լուր /Փետրվար, 2010թ., N 2 (8)