Խորհուրդներ Աստծո Խոսք Քարոզողներին

Սիրելինե՛ր, այսօր աշխարհը շատ ու շատ կարիք ունի լսելու Քրիստոս Փրկչի և հավատքով արդա-
րանալու մասին: Հետևաբար, Քրիստոսի Շնորհքի և հավատքով արդարանալու մասին Ավետարանի վարդապետությունը պետք է հնչի ավելի ուժգին, և դրա համար անհրաժեշտ է ունենալ Սուրբ Հոգու լեցունություն:
Ասում են, թե քարոզելը նման է հարվածելու, հետևաբար քարոզելու համար մենք պետք է օգտվենք մեր զինվորության զենքերից` հարվածելու և փշրելու սատանայի ամրոցները, քանդելու նրա խորհուրդները:
Քարոզի հիմքում պետք է ընկած լինի Աստծո Խոսքից որևէ հատված: Քարոզը պետք է լինի նպատակային, պաշտամունքի բովանդակությանը համապատասխան: Քարոզիչները պետք է աջակցեն մեկը մյուսին` նյութը համալրելով Աստծո Խոսքով: Բայց քարոզների մեջ չպետք է լինի հակաճառություն կամ վեճ: Քարոզներում չպետք է ասվի այն, ինչի մասին տարբեր կարծիքներ ունեն եղբայրները: Ուղղումները պետք է անել միայն պաշտամունքից հետո:
Սովորաբար քարոզիչը խոսում է 10-20 րոպե: Աստծո Խոսք քարոզելու դուրս եկած քարոզիչը իրեն հանձնում է Աստծո ձեռքը` կատարելով Խոսքի սպասավորություն: 

Քարոզի հիմնական նպատակն այն է, որ ժողովուրդը լինի շնորհի մեջ: Բայց ժողովրդին շնորհի կրակի մեջ մտցնելու համար քարոզիչն ինքը նույնպես պետք է լինի շնորհի մեջ: Դրա համար պետք է մշտապես սրբվել և լիարժեք խաղաղության մեջ լինել բոլորի հետ: Քարոզին պետք է պատրաստվել տանը, պետք է ունենալ «հինգ հաց և երկու ձուկ», իսկ պաշտամունքի ընթացքում Աստված Սուրբ Հոգով կբազմացնի այն և կբաժանի ժողովրդին: Քարոզը պետք է լինի շինություն անող, հորդորական, խրատող, դաստիարակող, հավատքի մեջ քաջալերող և սրտապնդող: Քարոզներում հանդիմանել չի կարելի: Քարոզը պետք է կառուցվի Աստծո Խոսքով` նրանից բերված օրինակների հիման վրա. վավերական չճանաչված պարականոն գրքերը քարոզների մեջ չպետք է օգտագործել:
Ժամանակ առ ժամանակ եղբայրների մեջ պետք է լինի անկեղծ խոստովանություն և աղոթաբեռնաթափություն: Պետք է գալ միաբանության և խաղաղություն
գտնել:
Եկեղեցու աշխատանքը պետք է բաժանվի եղբայրների միջև:

 

                                                                          Բարի Լուր ամսաթերթ /Հունվար, 2010թ., N 1 (7)